Միջազգային

Թբիլիսիում բացվում Է վավերագրական ֆիլմերի CineDOC միջազգային փառատոնը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բացվում Է վավերագրական ֆիլմերի CineDOC միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վավերագրական ֆիլմերի CineDOC–Tbilisi միջազգային փառատոնի տոնական բացումը հոկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաքի «Ամիրանի» կինոթատրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կազմակերպիչները:

Այս տարի փառատոնը կբացի ռեժիսոր Դանի Վասերմանի (Իսրայել) «Հավատում ես դու արդյոք սիրուն» վավերագրական ֆիլմը:

Միջազգային փառատոնի բացմանը ներկա կլինեն վրացի եւ օտարերկրացի կինեմատոգրաֆիստներ, միջազգային հիմնադրամների ու հեռուստաալիքների, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

CineDOC–Tbilisi 2014-ն ավանդաբար հինգ օրվա ընթացքում կանցկացվի «Ամիրանի» եւ «Ռուսթավելի» կինոթատրոններում: Փառատոնի շրջանակներում շուրջ 50 վավերագրական ֆիլմեր կներկայացվեն Վրաստանից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Կիպրոսից, Բուլղարիայից, Կանադայից, Բելգիայից, Գերմանիայից, Բրազիլիայից եւ Դանիայից, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում