ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Բլեզ Մատյուիդին, բացի Շառլ Ազնավուրից, հայերիցգիտի նաև Հենրիխ Մխիթարյանին:
«Բացի Շառլ Ազնավուրից, շատ քիչ բան գիտեմ Հայաստանի մասին: Գիտեմ, որ Հայաստանի հավաքակնում է խաղում Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիա»-ում»,-Հայաստան-Ֆրանսիա խաղին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մատյուիդին:
Վերջինս, խոսելով Ֆրանսիայի ազգային թիմի մասին, հավաստեց. «Մեծ պատիվ է և հաճույք խաղալ հավաքականում: Հույս ունեմ, որ նույն կերպ հանդես կգանք, ինչպես նախորդ խաղում: Շատ լավ թիմ է հավաքվել, որն ապահովում է լավ արդյունք, պետք աշխատենք, և արդյունքները սպասել չեն տա: Մենք`թիմակիցներով, միմյանցլավ ենք ճանաչում: Ես կառանձնացնեմ երիտսարդներին, ում տարիքը հասնում է մինչև 23-ի»:
Բլեզ Մատյուիդին նախորդ խաղում Ֆրանսիայի ազգային թիմի ավագն էր, այս անգամ էլ ֆրանսիացին պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալ ավագի թևկապով. «Ինձ համար մեծ պատիվ է թիմի ավագ լինելը, բայց մեր թիմում կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են կրելու թիմի ավագի թևկապը: Ինձ համար կրկնակի հաճույք կլինի եթե թիմը շատ լավ արդյունքի հասնի»,- շեշտեց նա:
Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: