ԵՏՄ միանալուց հետո կբարելավվեն Հայաստանի տնտեսական առանցքային ցուցիչները. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անադամակցելուց երկու տարի հետո Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Ավելի կամրապնդվի երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արագ աճող առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթանացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր կարծիքով` Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախաստանի հետ համահավասար աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: 2013 թվականի աշնանից ի վեր` այս կարճ ժամանակահատվածում, մեր հայ գործընկերները շարունակել են տնտեսական բարեփոխումները` այն հասցնելով ընդհանուր չափանիշներին, իսկ ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել մեր ինտեգրացիոն միության նորմերին:

Հույս ունենք, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո առաջին երկու տարուց Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Երեք երկրների առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ արդեն բարձր տեմպերով աճ է արձանագրել` տարեկան ավելանալով 10 տոկոսով:

Մաքսային և ադմինիստրատիվ պատնեշների վերացումից հետո նման դրական միտումը, հույս ունեմ, որ ավելի կամրապնդվի: Պետք է բարելավվեն նաև տնտեսական մյուս առանցքային ցուցիչները` սպառողական պահանջարկ, բնակչության իրական երկամուտը և զբաղվածությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

Նիստի ընթացքում Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին` 2015 թվականի հունվարի 1-ից դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Նիստին քննարկվել է նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության կարգավորման հարցը:Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Միությանը Ղրղզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը: Պուտինը հրավիրեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մյուս նիստն անցկացնել Մոսկվայում դեկտեմբերին:

Հայերեն English Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ