ՀՀ վարչապետն ընդունել է շրջանառության հարկի մասին օրենքից գժգոհող քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո միայն այն վավերացվել է Ազգային ժողովում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այն, ինչի մասին հիմա իրենք բարձրաձայնում են, մենք քննարկել ենք երկու ամիս առաջ, տարբեր հարթակներում: Սակայն, այն ժամանակ որևէ քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել: Եթե հիմաայդ օրենքը մարդկանց շահերից չի բխում, եկեք նստենք, միասին քննարկենք, իսկ կոչեր հնչեցնել, ըմբոստանալ, լարել իրավիճակը՝ դա ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, որ ոչ իշխանական ուժերը պահանջում են կասեցնել օրենքը և հիշեցրեց, որ օրենքը կասեցնողը ոչ թե կառավարությունն է, այլ Ազգային ժողովը: «Ես ասում եմ՝ ինչո՞ւ կասեցնենք: Եկեք քննարկենք հարցը, հասկանանք մարդկանց մտոհոգությունները: Ես այսօր էլի օրենքից բողոքող քաղաքացիների եմ ընդունել, խոստացել եմ 4 օր հետո հայտնել մեր դիրքորոշման մասին»,- նշեց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե ինչ լուծումներ է տեսնում հարցի առնչությամբ, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դրանք կախված են այն բանից, թե մարդիկ կոնկրետ ինչի համար են դժգոհում: «Օրինակ, եթե նրանք բողոքում են նրա համար, որ տարեկան շրջանառությունն անցնում է շրջանառության 58 միլիոն 350 հազար դրամ շեմից, ապա այդ դեպքում նրանք ճիշտ չեն այս հարցում: Որևէ երկիր չկա, որ շրջանառության շեմն այնքան բարձր լինի, որքան Հայաստանում է»,- նշեց վարչապետն՝ ընդգծելով, որ եթե կան այլ խանգարող հանգամանքներ, Կառավարությունը պատրաստ է քննարկել և լուծել այդ խնդիրները:

Անդրադառնալով հարցին, թե առևտրով զբաղվողները բողոքում են նախատեսվելիք ստուգումներից՝ ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ որևէ ստուգում չի լինելու: «Նրանք ասում են` կասեցրեք, որ ստուգումները չլինեն: Բայց մենք էլ ասում ենք, որ հարկայինը դիտարկումներ է անցկացնելու և եթե նկատի, որ մարդիկ առանց փաստաթղթերի ապրանք են վաճառում, պետք է գնան մեկ անգամ զգուշացնեն: Իսկ եթե երկրորդ, երրորդ անգամ գնան, տեսնեն, որ այդ մարդիկ օրենք են խախտում, ապա ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել»,- հարցրեց ՀՀ վարչապետը:

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից