Ֆեդերերը կխաղա «Աֆրիկա 2» բարեգործական մրցամարտում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը դեկտեմբերի 21-ին, Ցյուրիխում բարեգործական հանդիպում կանցկացնի իր հայրենակից Ստանիսլաս Վավրինկայի հետ:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական մամուլը: «Աֆրիկա 2» անվանումովայս մրցամարտը նվիրված կլինի աֆրիկյան երկրներին օգնություն ցուցաբերելուն: Չորս տարի առաջ Ֆեդերերն արդեն անցկացրել Է նման մրցամարտ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ՝ Ցյուրիխում եւ Մադրիդում: