Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի ՍԴ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Այս մասին Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արամ Ա-ն:

«Այս հանդուգն քայլին դիմում ենք ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով: Անցնող երկու տարիներին մեր մասնակցությամբ խորհրդակցություններ տեղի ունեցան միջազգային օրենքների ու դատական հարցերով օտարերկրացի մասնագետների հետ: Եվ ավելին, սովորական եկեղեցապատկան ունեցվածք պահանջելու մոտեցումով չէ, որ հանձն ենք առնում այս կարևոր քայլը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական մեծ իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածների վերադարձի թղթապանակին: Այն դեպքում, եթե մեր դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, ինչը հնարավոր է, այն կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ընդգծեց կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսնիր խոսքում անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ դա պետք է լինի համայն հայության առաջնահերթ խնդիրներից մեկը: «Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար: Մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղում անվտանգության պահպանման և հարատև խաղաղության հաստատման համար: Ղարաբաղի անվտանգությունը նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է»,- ասաց կաթողիկոսը:

Արամ Ա-ն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հատուցմանը՝ ընդգծելով, որ այս հարցը ևս համայն հայության համար առաջնահերթ խնդիրներից մեկն է, որի լուծմանը հասնելու համար շատ կարևոր պայման է Հայաստանի ու Սփյուռքի միասնականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում:

Արամ Ա-ի Կաթողիկոսի ելույթի այս հատվածը մեծ ոգեւորություն առաջացրեց և արժանացավ ներկաների հոտնկայս ծափահարություններին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում