Կաթողիկոսը մտահոգված է սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներով

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկեց «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից: Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համաժողովը բացելիս շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ապա մեջբերելով Վեհափառ Հայրապետի խոսքը, նկատեց, որ երբ ընտանիքն անկում է ապրում, եկեղեցին նույնպես թուլանում է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը և անքննարկելի կարևորությունը ժողովրդի կյանքում՝ դիտելով այն որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն, հանրային առողջ կենսակերպի ձևավորման և զարգացման համար անփոխարինելի հաստատություն: «Մեր օրերում արագընթաց փոփոխությունների, արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը, հատկապես՝ որդեծնության»,-շեշտեց Վեհափառը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մտահոգիչ համարեց ամուսնալուծությունների, հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները: «Անհրաժեշտ է բոլոր հարթակներում նամանատիպ համաժողովներով եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, պետական, օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը»,- նշեց կաթողիկոսը:

ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտնեց իր գոհունակությունը, որ հայ եկեղեցին զբաղվում է նման կարևոր հիմնախնդիրների վեր բարձրացմամբ ու դրանց լուծում գտնելու նկատառումով: «Եկեղեցու դերն այս խնդիրների կարգավորման հարցում շատ կարևոր է: Չնայած Ազգային ժողովն ընդունել է տարբեր օրինագծեր վերարտադրողական առողջության, ընտանիքի կարգավորման, բարելավման հարցերին ուղղված, այս խնդիրները միայն օրենքով չեն կարող կարգավորվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Արա Բաբլոյանը: Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի աճին` Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքներ ընդունելով, որոնք կսահմանափակեն պտղի սեռը հաղորդելը մինչև որոշակի ժամանակահատված, չեն կարող լուծում տալ: «Այս խնդիրը հասարակության անհանդուրժողականության հարցն է, պետք է մարդկանց դաստիարակել, որպեսզի նման մոտեցումներն անընդունելի լինեն»,-ասաց Արա Բաբլոյանը:

Գիտաժողովին մասնակցում են բարձրաստիճան եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսված է ներկայացնել 17 զեկույց: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում: Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ նրա վրա ազդող գործոնները» եւ «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնականում շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա: Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:

Հայերեն

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ