Քաղաքականություն

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Պետք է լինենք ավելի ուժեղ, ավելի շատ տեղ ներկայացված և ավելի ինտեգրված այն համակարգերին, երկրներին, մարդկանց ու քաղաքական գործիչներին, որոնցից այդ ճնշումն ակնկալում ենք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու առումով ավելի պրոակտիվ լինելու հնարավորության վերաբերյալ եվրոպացի բանախոսներին ուղղված հարցին:

«Ամենամեծ ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից: Պետք է լինենք ավելի ուժեղ, ավելի շատ տեղ ներկայացված և ավելի ինտեգրված այն համակարգերին, այն երկրներին, այն մարդկանց, քաղաքական գործիչներին, որոնցից այդ ճնշումն ակնկալում ենք: Մեծ հաշվով միանշանակ է, որ այս քննարկումը միտված չէ որևէ երկրի դեմ. այն խաղաղության մասին է: Բայց ձեր բառապաշարն օգտագործելով՝ պետք է ասեմ, որ սա իր հերթին մի ճնշում-առաջարկ է, որ Հայաստանը ներկայացնում է: Այն է՝ կիսել առաջադեմ աշխարհի, ժողովրդավար աշխարհի արժեքները, որոնք միայն օգուտ կբերեն այն երկրին, որը կկիսի այդ արժեքները»,- նշեց Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում