Ադրբեջանում 91 մարդ թունավորվել է հարսանեկան արարողության ժամանակ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Քյուրդամիրի շրջանում 91 մարդ հարսանեկան արարողությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել թունավորման կասկածանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է հանրապետության բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ Քյուրդամիրի շրջանի «Գյունեշ» հանդիսությունների սրահում։
Հիվանդանոց տեղափոխված բոլոր անձանց անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել։
Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությունը հետաքննություն է սկսել՝ միջադեպի պատճառները պարզելու համար։