Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Գեղամավան բնակավայրի երկու փողոցի ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 58 մլն 950 հազար 455 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը:
Նախատեսված է իրականացնել 4300 քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում:
Աշխատանքներն իրականացնում է «Ճան Շին» ՍՊԸ-ն:
«Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կլինեն բարեկարգ ու նորովի տեսքով:
Շինարարական աշխատանքները ներառում են նաև մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Շինաշխատանքները մեկնարկել են օգոստոսի կեսից և կավարտվեն այս տարվա ընթացքում։
Խոսրով Խլղաթյան