Քաղաքականություն

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

2 րոպեի ընթերցում

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին տվյալ երկրի հասարակությունը պետք է պատրաստ լինի տարբեր բարեփոխումների և պահանջների իրականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկման ընթացքում նման տեսակետ հնչեցրեց Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը:

«Կարծում եմ, որ տարբեր միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն, մասնակցությունը յուրաքանչյուր երկրի և ազգի որոշումն է: Հասարակությունը պետք է պատրաստ լինի տարբեր բարեփոխումների և պահանջների իրականացման համար: Մենք՝ Բալթյան երկրներս շատ ուրախ ենք, որ հասել ենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ լինելու մեր նպատակին: Միաժամանակ, կարող ենք շարունակել մեր բարեփոխումները և զարգացնել մեր երկրները: Բայց նոր անդամները անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինեն ստեղծելու կոնսենսուս իրենց հասարակությունում: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ՀԿ-ները և այլ կազմակերպությունները շատ բաց կերպով քննարկեն սա և այնուհետև անդամակցեն կամ դիմեն անդամակցելու համար՝ իրականացնելով շատ տարբեր բարեփոխումներ և ընթացակարգեր»,- նշեց նա:    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում