Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է
1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, մրցույթի արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակից Էդգար Արսենի Արսենյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: