Հրազդան-Հանքավան ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 9-ին` ժամը 21.54-ին, ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հանրապետական նշանակության Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում (1-ին կմ) դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 NQ 608 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը՝ 1983թ. ծնված Հ. Տ.-ն, և ուղևորը՝ 1984թ. ծնված Ռ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, այնուհետև Ռ. Բ.-ն տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:

Ըստ բժիշկների՝ Հ. Տ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Բ.-ինը՝ ծայրահեղ ծանր:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում