Տարածաշրջանային

Սեքսուալ հեղափոխություն Անկարայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հասարակաց տներից մեկի նախկին աշխատակիցները իշխանություններից պահանջել են աշխատանքի համար իրենց նոր շենք տրամադրել նախկին շենքի քանդման դիմաց, սակայն մերժում են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, չցանկանալով գործազուրկ մնալ, թեթեւ վարքի 30 կանայք իշխանությունների այդ որոշման դեմ համատեղ հայց են ներկայացրել Թուրքիայի մայրաքաղաքի դատական ատյաններ, սակայն նրանց պահանջը կրկին մերժվել է:

Այդուհանդերձ, կանայք չեն հանձնվել եւ դիմել են Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան, որը ներկայում քննում է նրանց հայցը: Թուրքական հասարակաց տան աշխատակիցները դրան զուգահեռ հայց են պատրաստում նաեւ երկրի Սահմանադրական դատարան դիմելու համար: Եթե իշխանությունները չփոխեն իրենց դիրքորոշումը, կանայք սպառնում են ի նշան բողոքի վրաններ տեղադրել Անկարայի քաղաքապետարանի շենքի մոտ:

Թուրքական մամուլը հասարակաց տների աշխատակիցների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու այդ գործողությունները երկրում ընթացող «սեքսուալ հեղափոխություն» է բնութագրել:

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր