Ադրբեջան

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 23-ին ժամը 22:20-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ;

Ընդգծենք, որ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար թիրախավորում է հայկական կողմի բնակելի ենթակառուցվածքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում