Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների բոլոր հրդեհները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում օգոստոսի 29-30-ըահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Օհանով և Շերամ փողոցների խաչմերուկի մոտակայքում` 800 քմ խոտածածկ տարածք և 5 մրգատու ծառ, Լոռու մարզի Արջահովիտ համայնքի մոտակայքում` 100 քմ, Գետամեջ գյուղի մոտակա սարալանջին` 6000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Մակու» ռեստորանի մոտակայքում` 500 քմ բուսածածկ տարածք, ջերմահարվել է 20 սոճի, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհին` 10 հա, Չարենցավան-Երևան ավտոճանապարհին` 3 հա, «Նիխիտ» գործարանի մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Ջրահարս» ռեստորանի մոտակայքում` 300 քմ, Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում` 6.5 հա խոտածածկ տարածք, 2 էլ.սյուն, 55 դեկորատիվ և 32 պտղատու ծառեր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Մագադան» թաղամասում` 1000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի N զորամասի մոտակայքում` խաղողի այգում` 2000 քմ խաղողի այգի, 2 տոննա կուտակված անասնակեր և 20 հա խոտածածկ տարածք, Մ-16 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան 5-րդ կմ-ի մոտակայքում` 1000 քմ, Նոյեմբերյան քաղաքի N զորամասի հրաձգարանի տարածքում` 2 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հայերեն

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար