Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի` նույն օրը ստորագրված մեկ այլ հրամանագրով փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում. վաղաժամկետ դադարեցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աշոտ ԱԲՈՎՅԱՆԻ լիազորությունները եւ ԿԸՀ կազմում ընդգրկվել է Էդգար ՍԵԴՐԱԿՅԱՆԸ` որպես Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներկայացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում