Քաղաքականություն

ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ադրբեջանցի դիվերսանտներին հանդիպելու ժամկետները

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ադրբեջանցի դիվերսանտներին հանդիպելու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախում պահվող երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ հանդիպման նախապատրաստումն աշխատանքային գործընթացի մաս է, որը պարբերական բնույթ է կրելու: Այս մասին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Հանդիպման նախապատրաստումը ստաբիլ աշխատանքային գործընթաց է, քանի որ նրանց արդեն հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, դա պարբերական բնույթ է կրելու այսուհետ»,-ասաց Հասմիկ Գալստյանը: Հարցին ի պատասխան, թե ինչ ժամկետներում է նախատեսվում հաջորդ հանդիպումը, ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց. «Մենք, սովորաբար, այս դեպքն էլ բացառություն չէ, մեր պլանավորելիք գործողությունների մասին որևէ տեղեկություն չենք հրապարակում, ինֆորմացիան տալիս ենք, երբ ինչ-որ քայլեր կատարված են լինում»:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը, հայտնել էր, որ նախատեսվում է այց` չհստակեցնելով սակայն ինչ ժամկետներում:

Օգոստոսի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն- հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում դիվերսիոն խմբի երկու անդամ ձերբակալվել են, մեկը` վնասազերծվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում