Պետք է անել ամեն ինչ հայագիտության ոլորտում նվաճումներ ունենալու համար

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտության ասպարեզում երիտասարդ գիտնականների խնդիր կա: Վերջին տարիներին թեև պետությունը ձեռնարկում է քայլեր՝ երիտասարդներին գիտական ոլորտ ուղղորդելու համար, սակայն սերնդափոխության բացը դեռ զգացվում է:

Այս կարծիքը «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սերգեյ Հայրապետյանը: «Բնականաբար, այդ բացը կա: Պետությունն այսօր չունի այնքան հնարավորություն, որ ավելի մեծ գումար հատկացնի այս ասպարեզին: Վերջին տարիներին բավական բան հայագիտության առումով պետությունն անում է՝ բարձրացվել է հայագիտությամբ զբաղվող ասպիրանտների կրթաթոշակը, հայագետ գիտաշխատողների աշխատավարձը, բայց սրանք շատ քիչ են: Այստեղ հիմնարար փոփոխություններ են պետք: Այս առումով դեռ շատ լուրջ աշխատանք է պետք. չէ՞ որ հայագիտությունը ազգային գաղափարախոսության հիմքն է, և որքան թույլ է այդ հիմքը, այնքան թույլ է ազգային գաղափարախոսությունը: Հետևաբար, պետք է անել ամեն ինչ այստեղ նվաճումներ ունենալու համար: Այսօր մենք բավական լուրջ հայագետներ ունենք, բայց նոր սերունդը քիչ է ճանաչված»,-նշեց Սերգեյ Հայրապետյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում թեև վերջին տարիներին երիտասարդ կադրեր ընդունվել են, բայց դա կազմում է կենտրոնի ընդհանուր գիտաշխատողների միայն 2-3 տոկոսը:

Արդի գիտական ձեռքբերումները երիտասարդների սեփականությունը դարձնելու, նրանց մեջ դեպի հայագիտությունը հետաքրքրություն առաջացնելու նպատակով այս տարի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը կազմակերպեց երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոց` երիտասարդներին հնարավորություն տալով անմիջական կապի մեջ լինել հայագիտության բնագավառում մեծ վաստակ ունեցող գիտնականների և ընդհանարպես գիտական կենտրոնի հետ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին