Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկու Կորեաներին միավորման կոչ Է արել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկու Կորեաներին միավորման կոչ Է արել

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Սեուլում, որի ընթացքում աղոթք է կարդացել Կորեական թերակղզում խաղաղության եւ վերամիավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քահանայապետը Հարավային եւ Հյուսիսային Կորեաներին կոչ է արել համակվելու փոխադրաձ ներման ոգով եւ դառնալու «մեկ ընտանիք, մեկ ժողովուրդ»:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչները մերժել են Սեուլի պատարագի հրավերը:

Ֆրանցիսկոս պապի առաջին պաշտոնական այցն Ասիա ըստ ժամանակի համընկել Է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններն սկսվելու հետ, որոնք հարուցել են Փենյանի խիստ բացասական արձագանքը, հաղորդել Է BBC-ն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում