Սպորտ

Աֆրիկացի մարզիկները Էբոլա վարակի պատճառով չեն մասնակցի պատանեկան օլիմպիադային

1 րոպեի ընթերցում

Աֆրիկացի մարզիկները Էբոլա վարակի պատճառով չեն մասնակցի պատանեկան օլիմպիադային

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի երկրների 3 մարզիկ չեն մասնակցելու, ինչպես նախատեսված Էր, օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջին քաղաքում մեկնարկող պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, ՄՕԿ-ն ընդունել Է այսպիսի որոշում` նկատի ունենալով նշված երկրներում Էբոլա վարակի լայն տարածման դեպքերը:

«Մենք քաջատեղյակ ենք նշված տարածաշրջանում Էբոլա վարակի համաճարակի եւ դրանից տուժած մարդկանց մասին, իսկ եթե այս երկրները ցանկանում են, որ իրենց պետական դրոշները ներկայացված լինեն պատանեկան օլիմպիադայի մասնակիցների շքերթին, ապա մենք չենք առարկում»,-ասված Է ՄՕԿ-ի որոշման մեջ:

Նշենք նաեւ, որ աֆրիկացի 3 մարզիկից 2-ը մենամարտային, իսկ 1-ը ջրային մարզաձեւի ներկայացուցիչ Է:

ՄՕԿ-ը հատուկ նշում Է, որ Խաղերի չինացի կազմակերպիչները լիարժեք նախապահրաստվել են Էբոլա վարակի հայտնաբերմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում