Կարծիքներ

Թուրքական աջակցությունը չօգնեց Ադրբեջանին. Բաքուն խոստովանում է հայության դեմ անզորությունը

5 րոպեի ընթերցում

Թուրքական աջակցությունը չօգնեց Ադրբեջանին. Բաքուն խոստովանում է հայության դեմ անզորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթների իրադարձությունները, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հերթական անգամ Բաքվի կողմից սանձազերծված գործողություններն, ըստ էության, ապացուցեցին, որ Ադրբեջանն անզոր է միայնակ հանդես գալ Հայաստանի և Արցախի դեմ: Այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան կրկին խաղարկել իր «հովանավորի» և «ավագ եղբոր» կարգավիճակում հանդես եկող Թուրքիայի մաշված խաղաքարտը:

Իսկ Անկարան, տեղի տալով օգնության հասնելու ադրբեջանական աղերսանքին՝ կրկին հայտնվեց անհարմար վիճակում: Ըստ էության, Թուրքիան չկարողացավ որևէ կերպ փոխել իրադարձությունների զարգացումը և հայտնվեց խոսքի և գործի երկվության թակարդում:

Պաշտոնական Անկարայի «միջամտությունը» կարող ենք բաժանել երեք ոլորտի: Առաջինը քաղաքական հարթակում արված հայտարարություններն էին: Սահմանային լարվածության օրերին թուրքերը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ խոսեցին Բաքվին աջակցելու պատրաստակամության մասին: Բնականաբար, թուրքական կողմն անմասն չմնաց նաև Հայաստանին ուղղված հանիրավի մեղադրանքներից: Երկրորդ հարթակը «շոշափելի» օգնություն տրամադրելու պատրանքն էր, իսկ վերջինը՝ Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը: Նշված երեք որոլտներում էլ Թուրքիան ձախողվեց:

Վերջին օրերին Բաքուն ու Անկարան լուրեր տարածեցին, թե Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ուղղակի այրվում են հայության դեմ կռվելու բուռն ցանկությունից: Դրան զուգահեռ, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասաց, որ մշտապես ռազմական խորհրդատվություն է տրամադրում «բարեկամ Ադրբեջանին»: Այս երկու հայտարարություններում, սակայն, նորություն չկա, արցախյան ազատամարտի օրերից ցայսօր էլ թուրքերը մարզում են ադրբեջանցիների սպաներին ու զինվորներին, խորհրդատվությունն էլ տրամադրել ու տրամադրում են, սակայն ոչ քսան տարի առաջ, ոչ էլ այսօր դրա արդյունքը չի անդրադաձել ոչ ադրբեջանցիների մարտունակության, ոչ էլ նրանց զոհերի թվի վրա:

Միևնույն ժամանակ իր վարքով Թուրքիան բացահայտ ցույց տվեց, որ մտադիր չէ որևէ կառուցողական քայլի գնալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, իսկ այնուհետև նաև զինված ուժերի բարձրաստիճան սպայի՝ թուրքական հիվանդանոց հասցված և հայ զինվորների դեմ զենք բարձրացրած վիրավոր ադրբեջանցի զինծառայողների ձեռքը սեղմելը ազդանշան էր առ այն, որ թուրքերը խոսքով, դեղով ու բալասանով աջակցում են հայության դեմ սուր ճոճողին: Հռետորական հարց է ծագում, թե այս դեպքում, ո՞րն է Դավութօղլուի տարփողած «արդար հիշողությունը»…

Ի մի բերելով Ադրբեջանի և Թուրքիայի վերջին շրջանի գործողությունները կարող ենք մեր հարևանների համար հանգել տխուր եզրակացությունների:

Ադրբեջանը խոստովանում է, որ անզոր և անկարող է որևէ բան հակադրել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Բաքվում շատ են վախենում Հայաստանի և ԼՂՀ գործողություններից և այդ վախերն արտահայտվում են քաղաքական և ռազմական մակարդակում: Ցցուն կերպով երևաց նաև Ադրբեջանում առողջապահական ռեսուրսների ոչ բավարար վիճակը: Իլհամ Ալիևը, լինելով մի երկրի ղեկավար, որը չունի անգամ նորմալ բժիշկներ իր վիրավոր զինվորներին ոտքի հանելու համար, պետք է առնվազն անհեռատես լինի, որ մշտապես հանդես գա սադրիչ հայտարարություններով՝ անգամ Թվիթերում օրը 60 «ծլվլոց» (tweet- անգլ. ծլվլալ խմբ.) թողնելով:

Պատմությունը սիրում է կրկնվել. ինչպես 1992-94 թվականների ազատամարտի ժամանակ հայությունը հաղթեց Ադրբեջանին և նրան սատարող Թուրքիային, այնպես էլ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, հայ զինվորն իր խիզախության ու արյան գնով անհաջողության մատնեց հակառակորդներին:

Անդրադառնալով արդեն թուրքական կողմին, պետք է նշել, որ իր քայլերով Թուրքիան խոստովանում է, որ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լինել անկողմնակալ և պատրաստ չէ կառուցողական քայլերի գնալ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Պատրաստեց Արաքս Կասյանը

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում