Տարածաշրջանային

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

3 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ  9 երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը օգոստոսի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ:

Օգոստոսի 6-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել օգոստոսի 8-ին Իրանի հյուսիսում՝ Ահար քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք: Այն զգացվել է Հայաստանի հարավում, մասնավորապես, Մեղրի և Ագարակ քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: Նույն օրը Իրանում գրանցվել է ևս մի երկրաշարժ, որը տեղի է ունեցել Մերենդ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք` 3 բալ ուժգնությամբ: Օգոստոսի 11-ին 3-4 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել` Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք, Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 63 կմ հարավ-արևելք և Սարիղամիշ քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն օրվա ընթացքում Թուրքիայում` Բուլանիկ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք, 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Օգոստոսի 12-ին Թուրքիայում գրանցվել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվում էր Վան քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 մագնիտուդով մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Ճապոնիայի հյուսիսարևելյան ափամերձ գոտում, զոհեր և ավերածություններ չկան:

Օգոստոսի 12-ին 5.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Էկվադորում` մայրաքաղաք Կիտոյից 30 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ (այդ թվում` մեկ երեխա), մի քանիսը զոհվել են քարհանքի փլուզման պատճառով, կա 18 տուժած, խաթարվել է հեռահաղորդակցության համակարգը, մեկ ժամով դադարեցվել է մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը: Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հարակից տարածքներում:

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում