ՀՀ Նախագահը հրադադարի պահպանման նոր համաձայնագրի կնքման իմաստ չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նոր համաձայնագրի կնքման իմաստ չի տեսնում:Այդ մասին«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին`արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են հրադադարը պահպանելու համար` նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին միջադեպերի մասին չէինք կարող չխոսել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: Բայց առանձին պայմանաավորվածություն որպես այդպիսին ձեռք չբերվեց, ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է:Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև` ինչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել, առավել ևս որ նախկինում` 94-95 թվականներին երկու անգամ է կնքվել: Եվ կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրի պահանջները: Այլ բան, եթե նոր սկզբունքներ լինեն և նոր սկզբունքների հիմա վրա համաձայնագիրը կնքվի, ընդհանարպես ռազմական ուժ չկրիառելու մասին: Սա ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է ՀՀ առաջնորդը:

Սերժ Սարգսյանի խոսքով, ընդհանրապես միջնորդների և հայկական կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են,«բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում»:

Գնահատելով հանդիպումը` ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն ընդհանրապես ելնում է այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի:«Եվ եթե այդպես, ապա խնդրիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են առանց նազ թափելու, մշտապես համաձայնվում ենք հանդիպումներին, առավել ևս բարձր մակարդակով հանդիպումներին և այս դեպքն էլ բացառություն չէր. մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին` հանդիպելու Սոչիում և ինչպես տեսնում եք հանդիպումը կայացավ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Սերժ Սարգսյանն ամփոփում է հանդիպման արդյունքները:

Հայերեն English Русский

Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանությունը՝ կրթության կարևոր բաղադրիչ. քննարկում՝ COP17-ի շրջանակում

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն

Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիք կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել․ հրապարակվել է ԽԱՊԿ երրորդ եռամսյակի զեկույցը

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ նոր շենքում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է Շիրակի մարզի Առափի միջնակարգ դպրոց

Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին