Լոռիում «Վազ 21-07»-ի և «Վոլցվագեն Վենտո»-ի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 11-ին` ժամը 00.22-ին,տեղեկատվություն է ստացվել, որԼոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Երևան-Ստեփանավան հատվածում (152-րդ կմ, Ամրակից գյուղում)«Վազ 21-07» մակնիշի 45 LO 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա.) բախվել է «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 77 SS 377 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Ա. Ծ.), վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել մոտակա ջրանցքը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս. Վ.-ն (ծնվ. 1967թ.), Հ. Ծ.-ն (ծնվ. 1992թ.) և Գ. Ծ.-ն (ծնվ. 1993թ.) տեղափոխվել են Ստեփանավանի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում