Տավուշի սահմանամերձ գյուղերը տոկուն են. կրակոցները չեն ստիպել դադարեցնել նույնիսկ գյուղաշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ օգոստոսի 3-ի երեկոյան հակառակորդի կողմից կրկին բացված կրակի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Արմենպրես»-ը զրուցեց վերջին շրջանում գրեթե ամեն օր ադրեբջանական կրակահերթերի տակ հայտնվող համայնքների ղեկավարների հետ:Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ կրակոցների հետևանքով միշտ էլ նյութական վնասներ հասցվում են, որը, սակայն, իրենց չի մտահոգում: «Մեր տները արդեն վնասված են այդ կրակոցներից: Կարևորը մենք դուխով ենք, ոչ ոք դուրս չի եկել գյուղից»,-հայտնեց Սաղոյանը` հավելելով, որ հայկական ամուր բանակը կանգնած է իրենց մեջքին, իսկ հայոց սահմաններն անձեռնմխելի են: Հարցին ի պատասխան, թե շարունակվում են, արդյոք, գյուղատնտեսական աշխատանքները, գյուղապետը նշեց, որ ներկայում կոմբայնն աշխատում է, որտեղ հնարավոր է, հնձում են: «Կարո՞ղ է մեր հացը թողնենք դաշտերում»,-ասաց չինարեցին:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է` գյուղում խաղաղ է և կրակոցներ չեն հնչել: «Փառք Աստծո, մենք հասցրեցինք գյուղատնտեսական աշխատանքներն իրականցնել և ցորենի բերքահավաքը հաջողությամբ ավարտվեց»,- ասաց նա:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն էլ հայտնեց, որ վերջին երկու օրը գյուղում խաղաղ է, իսկ մինչ այդ հնչած կրակոցներից հասցվել են միայն նյութական վնասներ: «Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս վնասվել են հիմնականում տների տանիքներն ու ապակիները»,- հավելեց նա:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց. «Երեկ գիշեր կրկին սկսվեցին կրակոցները, որոնք դադարեցին միայն առավոտյան: Նյութական վնասներ, իհարկե, կան, սակայն վախի մթնոլորտ չկա: Բոլորս հավատում ենք մեր սահմանապահներին, մեր բանակին և վստահ ենք հայկական զինված ուժերի կարողության վրա»:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գիշերվանից կրակում են: «Հիմա արդեն դիրքային կրակոցներ են: Մեր կողմից էլ նրանց պատասխանում են»,-ասաց գյուղապետը: Նա առաջարկում է անձամբ գնալ Մովսես ու ծանոթանալ մարդկանց տրամադրվածությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Տավուշի սահմանամերձ շրջաններում ամեն ինչ վերահսկելի է, զոհեր, վիրավորներ չկան, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11 հազար 495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Հայերեն English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով