Որոշ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 27-28-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից:

Մասնավորապես, այրվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում՝ 20 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի վերջնամասում՝ 400 քմ եղեգնուտ և խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Լաստի խութ» կոչվող հատվածում՝ 500 քմ, «Ծտի բներ» կոչվող թաղամասում՝ 600 քմ, Գորիս քաղաքի մոտակայքում՝ 50 քմ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի մոտակայքում՝ 1500 քմ, Խաչիկ գյուղի մոտակայքում՝ 10 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղում՝ 50 քմ, Լուսաձոր-Ակնաղբյուր գյուղերի միջանկյալ հատվածում՝ 1 հա խոտածածկ տարածք:

Երևանի Հրազդանի մեծ կամրջի տակ այրվել է 800 քմ, Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում` 1000 և 800 քմ, «Շահումյան 2-րդ» գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Գյուլիքևխյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Գ. Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում՝ 1200 քմ, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում