Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում Է Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի համար

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում Է Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցնցված Էր Ուկրաինայի արեւելքում Malaysian Airlines-ի ինքնաթիռի կործանման լուրից եւ աղոթում Է ավիաաղետի բազմաթիվ զոհերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հուլիսի 18-ին:

Փաստաթղթում նշվում Է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վերահաստատում Է խաղաղության իր կոչը հակամարտության կողմերին: Ֆրանցիսկոսը հորդորում Է նրանց՝ «խաղաղություն հաստատել եւ լուծումներ գտնել երկխոսության միջոցով, որպեսզի կանխվեն անմեղ մարդկանց կյանքերի հետագա կորուստները»:

Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում կործանվել Է Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Օդանավում գտնվում Էր 298 մարդ, ներառյալ անձնակազմի 15 անդամները: Ավիաաղետից փրկվածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում