Օթար Իոսելիանիի ֆիլմերն արգելել են, բայց ինքն ավելի շատ է նկարահանել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի անվանի ռեժիսորև կինոդրամատուրգ Օթար Իոսելիանինայս տարի տոնում է իր ծննդյան 80-րդ հոբելյանը: Իոսելիանիի ծննդյան տարեդարձը կնշվի նաև Հայաստանում: Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում մեր երկրում կներկայացվեն անվանի ռեժիսորի «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը: Իր հոբելյանը հայ կինոսերների հետ կտոնի ինքը`ռեժիսորը, ով Հայաստան է ժամանել փառատոնի շրջանակում:

Օթար Իոսելիանին հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց իր անցած բարդ և յուրօրինակ ուղին:

«Կինոն ինձ համար երկրորդական բան է, կյանքում ամենաանհրաժեշտ բաներից մեկն է, ուրիշ ոչինչ չեմ կարող անել, եղել եմ երաժիշտ, մաթեմատիկոս: Մի անգամ, երբ երաժշտություն էի պարապում, ինձ մոտեցավ քեռիս: Ասաց. «Այդպես ամբողջ կյանքում ուրիշի տեքստե՞րն ես կարդալու: Ես մտքերի մեջ ընկա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Օթար Իոսելիանին:

Հետո անվանի ռեժիսորը որոշեց մաթեմատիկայով զբաղվել, բայց թողեց մաթեմատիկան ևս:

«Հարցրին՝ ո՞ւր ես գնալու, պատասխանեցի` ճարտարապետ եմ դառնալու: Ճիշտն ասած, այն, ինչ Երևանում եմ տեսել այս օրերին, ցավալի է, որովհետև այլանդակել են քաղաքը, կներեք, իհարկե»,-նշեց Իոսելիանին:

Հետո Օթար Իոսելիանին պատմեց, թե ինչպես է նվիրվել կինոյին: «Ուրիշների ֆիլմերի մոնտաժով էի զբաղվում, իսկ իմ նկարահանած առաջին ֆիլմերն արգելում էին: Շատ էին արգելում ֆիլմերս, բայց նկարահանում էի, իրականացնում այն, ինչ մտադրված էր: Հետո Շևարդնաձեն ինձ թույլ տվեց նկարահանել Ֆրանսիայում, որտեղ 9 ֆիլմ եմ ստեղծել »,-նշեց նա:

Խոսելով ժամանակին իր տեսած Երևանի մասին՝ Օթար Իոսելիանին նշեց, որ գուցե մարդիկ էլ են փոխվել, քանի որ վաղուց այստեղ չի եղել: «Ես եղել եմ այստեղի բոլոր տաճարներում: Գիտեք, Թիֆլիսը հայկական քաղաք էր, ես հայերի շրջապատում եմ ապրել, հիասքանչ մարդիկ էին: Այսօր անցնում եմ թիֆլիսյան փողոցով և չգիտեմ, թե ում բարևեմ: Երբ գնում ես մի երկրից, հետ վերադառնալիս պետք է հասկանաս, որ որոշ առումով արտասահման ես վերադառնում»,-նշեց Իոսելիանին՝ փաստելով, որ Բաթում քաղաքը վերածվել է անճաշակության:

Մտորելով Ուկրաինայում այսօր տիրող իրավիճակի շուրջ` ռեժիսորը նշեց, որ

ուկրաինական կառավարության առաջին սխալը ռուսերենն արգելելն էր, իսկ թե ինչով կվերջանա իրավիճակը, անվանի ռեժիսորը չգիտի:

Ռեժիսորև կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին ծնվել է 1934-ին Թբիլիսիում: Ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ռեժիսորի ասիստենտ, մոնտաժող է եղել «Վրացֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Թբիլիսիի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1961-ից«Վրացֆիլմի» ռեժիսոր է և սցենարիստ: 1965-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենականպետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Ա. Դովժենկոյի արվեստանոց): 1962-ին նկարահանել է «Ապրիլ» կարճամետրաժը, 1964-ին՝ «Չուգուն» վավերագրական ֆիլմը, որը մետաղաձուլարանի մեկ օրվա մասին է: Այս ֆիլմերն արդեն ինքնատիպ ոճ ունեն, որն ակնհայտ է Իոսելիանիի «Տերևաթափ» առաջին լիամետրաժ ֆիլմում (1966, FIPRESCI-ի մրցանակ և Ժորժ Սադուլ մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար Կաննի ՄԿՓ-ում): 1971-ին «Ապրում էր մի երգող կեռնեխ» ֆիլմը նկարահանելուց հետո 1976-ին ռեժիսորը ասպարեզ է հանել «Հովվերգությունը», որը Բեռլինի ՄԿՓ-ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին: 1980-ականների սկզբիցի վեր Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում: 1984-իննկարահանել է «Լուսնի սիրելիները», որին շնորհվել է Վենետիկի ՄԿՓ-ի ժյուրիի հատուկ մրցանակը: Նույն մրցանակն են նվաճել նաև նրա երկու այլ գործեր՝ «Եվ եղավ լույս»-ը (1989), «Ավազակներ. գլուխ յոթերորդ»-ը (1996): 1999-ին էկրան բարձրացավ Իոսելիանիի«Մնաս բարով, տուն, սիրելի տուն» ֆիլմը, որտեղ ինքն ևս դեր ուներ: Օթար Իոսելիանին կինոյի մասին մի շարք հոդվածներ է հեղինակել, որոնք տպագրվել են Ռուսաստանում և արտասահմանում: 1993-ին արժանացել է «Տրիումֆ» մրցանակին: 2000-ին եղել է La Fémis-ի՝ Ֆրանսիայի ազգային կինոդպրոցի ընդունելության քննության հանձնաժողովի նախագահը, 1986-ին՝ Բեռլինի ՄԿՓ-ի ժյուրիի անդամ:1984-ին արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել