Միջազգային

Թուրքական Վաքըֆ գյուղ տեղափոխված քեսաբահայերը վերադարձել են հայրենի քաղաք

2 րոպեի ընթերցում

Թուրքական Վաքըֆ գյուղ տեղափոխված քեսաբահայերը վերադարձել են հայրենի քաղաք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-ին Քեսաբից հեռացած տարեց հայերը, որոնք տեղափոխվել էին Թուրքիայի տարածքում գտննվող Մուսա լեռան Վաքըֆ գյուղ, վերադարձել են հայրենի քաղաք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեսյբուքյան ջից: Նրանք պատրաստ են ջանքեր գործադրելով` վերականգնել իրենց պապենական օրրանը:

Ավելի վաղ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը տեղեկացրել էր, որ սիրիական բանակի կողմից հունիսի 15-ին Քեսաբի ազատագրումից հետո այնտեղ են վերադարձել մոտ 250 հայ ընտանիքներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քեսաբահայ Կարո Մանճիկյանը նշել էր, որ Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա: Նրա խոսքով, Քեսաբին տրամադրված օժանդակությունները հերթականությամբ բաժանվում են բնակիչներին, և արդեն երկու անգամ դրամական օժանդակություն է հատկացվել քեսաբցիներին: Իր հերթին Սիրիայի Կարմիր Մահիկ կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել բնակիչներին:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Դրանցից որոշներն անբնակելի են, որոշները հրկիզված, թալանված և կողոպտված, որոշները փոքր վնասներ են կրել:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէրմարտի 21-ինԹուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելէին «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում