Հանրապետության Նախագահն իր ներկայությամբ պատվեց «Գիրքը» ֆիլմի երևանյան պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ պատվեց ռուս ռեժիսոր, «Նիկա» մրցանակի դափնեկիր Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ ներշնչված կինոնկարն առաջին անգամ ցուցադրվեց հուլիսի 14-ին, երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում: Պրեմիերային մասնակցեցին նաև բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Ռեժիսոր Վիտալի Մանսկին ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը պատմություն է մի ժամանակակից մարդու մասին, ով ապրում է մերօրյա աշխարհում:

«Այս ֆիլմը ստեղծվել է Գրիգոր Նարեկացու աշխատանքների ներշնչանքով: Ֆիլմի հերոսը հայի հավաքական կերպար է: Ֆիլմը Նարեկացու մասին չէ: Այս ֆիլմը մեծ ջանքեր էր պահանջում: Ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վիտալի Մանսկին:

Ֆիլմն իրականություն է դարձել Մեսրոպ քահանա Արամյանի նախաձեռնությամբ, ով սցենարի համահեղինակն է: Նա ինքն է առաջարկով դիմել Մանսկուն՝ կինոնկարն ստեղծելու համար: «Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքը գիրք է, և մենք փորձում ենք այս ֆիլմով կարդալ այդ գիրքը, հասկանալ ինքներս մեզ: Ֆիլմը նկարահանված է ամբողջ աշխարհով մեկ սփռված վայրերում՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա»,- ընդգծեց Մեսրոպ քահանա Արամյանը:

Ֆիլմն ստեղծողներն աշխատել են կինոնկարի վրա երկու տարի: «Գրքի» գլխավոր հերոսը հայ է: Կինոնկարում հնչում են տարբեր լեզուներով արտահայտություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, առկա են նաև անգլերեն ենթագրեր: Այն արդեն իսկ ներկայացվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնին: Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում:

Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց աղոթական հայեցողությունների իր «Մատյանը», որը ցայսօր շարունակում է մնալ մարդու հոգևոր աշխարհի խորագույն հայտնություններից մեկը: Մանսկու «Գիրքը» ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրտուքը:

Հայերեն English Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի