Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Բենեդիկտոս 16-րդը չեն կարողանա միասին դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Բենեդիկտոս 16-րդը չեն կարողանա միասին դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդ պատվավոր պապը, չեն կարողանա միասին դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը Արգենտինայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վատիկանի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին, որի խոսքը մեջբերել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

«Բանն այն Է, որ եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար բավականին ուշ ժամի, դե իսկ Բենեդիկտոսը երբեք կրքոտ մարզական երկրպագու չի եղել: Երկու պապերն Էլ ցանկանում են, որ հաղթի ուժեղագույն թիմը եւ որեւԷ մեկի կողմը չեն բռնելու»,-ասել Է Լոմբարդին:

Ֆրանցիսկոս պապը արգենտինյան «Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագուն Է: Սակայն նա խոստացել Է, որ իր կողմից ոչինչի չի ձեռնարկելու, որպեսզի օգնի հայրենակիցներին՝ շահելու եզրափակիչ մրցախաղը: Ծնունդով Գերմանիայից Բենեդիկտոս 16-րդը սպորտով չի հետաքրքրվում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը հուլիսի 13-ին տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում եւ կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում