«Շիրակ»-ը պայմանագրեր կնքեց երեք աֆրիկացի ֆուտբոլիստների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գյումրու «Շիրակ» ակումբը մինչեւ Հայաստանի բարձրագույն խմբի խաղերի կմեկնարկելը համալրում է կազմը: «Շիրակ»-ը նոր պայնամագրեր է ստորագրել երեք ֆուտբոլիստների հետ:
Գանացի կենտրոնական պաշտպան 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանգիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է Ռուսաստանը ներկայացնող «Շիննիկ» թիմը: Կոտդըիվուարցի կենտրոնական պաշտպան 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման ԱՍՖԱ ակադեմիայի սան է:Հարձակողական ոճի կիսապաշտպան 20-ամյա Դիարասուբա Դրիսայի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան ԱՍՖԱ ակադեմիայիցվարձավճարով է տեղափոխվել «Շիրակ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը:
Արդեն անցած մրցաշրջանում Գյումրու «Շիրակ»-ը Հայաստանի բարձրագույն խմբում երկրորդն էր: