Աշտարակի խճուղում «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 26-ին` ժամը 23.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1979թ. ծնված Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34SC760 պետհամարանիշի և 1976թ. ծնված Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33OO314 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները զոհվածին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում