Սպորտ

«Շիրակ»-ը համալրվեց ևս երկու աֆրիկացիներով

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը համալրվեց ևս երկու աֆրիկացիներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի խաղարկությունից առաջ Գյումրիի «Շիրակ»-ը համալրվել է երկու լեգեոներներով: Ինչպես փոխանցում է Football Friends գործակալությունը` «շիրակ»-ի հետ պայմանագիր են կնքել գանացի կենտրոնական պաշտպան Էդվարդ Կպոդոն և Կոտ դ`Իվուարցի եզրային կիսապաշտպան Դրիսսա Դարասուբան:

Գանացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, իսկ Դիրասուբան «Իվուար Ակադեմիա» ակումբի ֆուտբոլիստ է և «Շիրակ»-ում կխաղա վարձավճարով:

Կպոդոն ստացել է 14 համարը, իսկ Դրիասսան՝ 36:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում