Կառավարությունը Յուրա Մովսիսյանին ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանին ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից: Կառավարության նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին (կմեկնարկի 2014թ. սեպտեմբերին, կավարտվի 2015թ. նոյեմբերին) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը 2013թվականիհունիսի 13-ի թիվ 606‑Ա որոշմամբ` Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: ՔանիորՄովսիսյանի 27տարինլրանումէ 2014թվականի օգոստոսի2-ին, հնարավոր չէնրանպարտադիրզինվորական ծառայության զորակոչիցտարկետումտալկամերկարաձգելտարկետմանժամկետը։Հետևաբար, անհրաժեշտությունէառաջացելազատել նրանպարտադիր զինվորականծառայությունից: