Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
2 րոպեի ընթերցում

Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
B խումբ, երկրորդ տուր
Շվեյցարիա-Բոսնիա և Հերցեգովինա` 4:1
Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիան առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Շվեյցարացիների կազմում աչքի ընկան Յոհան Մանզաբին (դուբլ), Ռուբեն Վարգասը, Գրանիտ Ջական: Բոսնիա և Հերցեգովինայի հեղինակության գոլը խփեց Էրմին Մահմիչը: Այս խմբում Կանադան ու Շվեյցարիան ունեն 4-ական միավոր: Կատարն ու Բոսնիա և Հերցեգովինան վաստակել են 1 միավոր:

Վանկուվեր, Կանադա
Մարզադաշտ «Վանկուվեր»
B խումբ, երկրորդ տուր
Կանադա-Կատար` 6:0
ԱԱ-ի օրվա գոլառատ խաղերից մեկը կայացավ Վանկուվերում, որտեղ Կանադան 6 անպատասխան գնդակ ուղարկեց Կատարի դարպասը: Կանադացիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ջոնաթան Դեյվիդը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Սալիբան ու Քայլ Լարին: Կատարի կազմում էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Մանայը:

Գվադալախարա, Մեքսիկա
Մարզադաշտ «Գվադալախարա»
A խումբ, երկրորդ տուր
Մեքսիկա-Կորեա` 1:0
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակչի առաջին ուղեգիր բաժին հասավ կազմակերպիչ երկրներից մեկին` Մեքսիկային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբի երկրորդ տուրում Մեքսիկան նվազագույն հաշվով հաղթեց Կորեային: Իր թիմի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Լուիս Ռոմոն: Առաջին և երկրորդ տուրերում հաղթելու շնորհիվ Մեքսիկան մրցաշարային աղյուսակում առաջինն է (6 միավոր): 3 միավոր ունի Կորեան, իսկ Չեխիան ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը` 1-ական:
Տեսանյութը` այստեղ