Սպորտ

Մունդիալ-2026. Չեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Չեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետ

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

A խումբ, երկրորդ տուր

Չեխիա-Հարավաֆրիկյան Հանրապետություն` 1:1

Մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիան մրցելով Հարավաֆրիկյան Հանրապետության հետ` առաջինը բացեց հանդիպման հաշիվը: Չեխերը գոլը խփեցին 6-րդ րոպեին: Աչքի ընկավ Միշել Սադիլեկը: ՀԱՀ հավաքականի ֆուտբոլիստները հաշվի հավասարությունը վերականգնեցին հանդիպման վերջնամասում` 83-րդ րոպեին: 11 մետրանոցից աչքի ընկավ Տեբոհո Մոկոենան: Այժմ երկու թիմերն էլ A խմբում ունեն 1-ական միավոր: Առաջատարները Մեքսիկան ու Կորեան են, որոնք ունեն 3-ական միավոր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում