Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեմ Է արտահայտվել թեթեւ թմրանյութերի օրինականացմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի պաշտպանում թեթեւ թմրանյութերի օրինականացումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով CNN-ին, այդ մասին քահանայապետը հայտարարել Է հունիսի 20-ին՝ Հռոմում ելույթ ունենալով թմրանյութերի դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում:
«Թմրանյութերից կախվածությունը չարիք Է, իսկ չարիքի դեմ պայքարում փոխզիջումները կամ դիրքերի հանձնումն անթույլատրելի են»,-նշել Է Ֆրանցիսկոսը:
Խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի առանձին նահանգներ օրինականացրել են մարիխուանայի շրջանառությունը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել Է, որ նման քաղաքականությունը «ոչ միայն խիստ կակսկածելի Է օրենքի տեսանկյունից, այլեւ ցանկալի արդյունք չի տալիս», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարդացեք հոդվածը` Русский