Սպորտ

«Շիրակ»-ը փորձարկում է աֆրիկացի պաշտպանին

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը փորձարկում է աֆրիկացի պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը համալրում է կազմը և պաշտպանությունն ուժեղացնելու համար փորձարկում է աֆրիկացի պաշտպանի:

«Շիրակ»-ը շարունակում է նախապատրաստվել հուլիսին մեկնարկելիք Եվրոպա Լիգայի որակավորման փուլին: Մի շարք ֆուտբոլիստներ արդեն փորձաշրջան են անցնում թիմում, իսկ «Շիրակ»-ին միացավ ևս մեկ աֆրիկացի ֆուտբոլիստ՝ Բուբակ Սանոգոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը:

19-ամյա կոտդըիվուարցի պաշտպանը Աֆրիկյան ֆուտբոլի ակադեմիայի (ASFA) սան է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում