Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ԱՄՆ դեսպանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը հունիսի 11-ի առավոտյան ընդունել է Լիբանանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Հեյլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Միջին Արևելքին ու հատկապես Սիրիային և Լիբանանին առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը դեսպանին տեղեկացրել է Վատիկանում նշված թեմաների շուրջ իր ունեցած խորհրդակցությունների մասին: Դեսպանը, իր հերքին, Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Սիրիայի և Լիբանանի իրավիճակի շուրջ Միացյալ Նահանգների մտահոգությունն ու տեսակետը:
Կարդացեք հոդվածը` English