Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Բարդողոմեոս Ա պատրիարքն աղոթք են կարդացել Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում

3 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը  և Բարդողոմեոս Ա պատրիարքն աղոթք են կարդացել Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵրուսաղեմիՏիրոջՍուրբգերեզմանի տաճարում մայիսի 25-ին տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և հույն ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ Բարդողոմեոս Ա-ի պատմական հանդիպումը, որը կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու առաջնորդները առաջադիմական են անվանել քրիստոնեական երկու ուղղությունների դարավոր պառակտության ապաքինման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է Associated Pressգործակալությունը:

Հոգևոր հայրերը գրկախառնվել են 12-րդ դարի`ՏիրոջՍուրբգերեզմանի տաճարի քարե բակում, ապա իտալերենով «Հայ մեր» կարդացել եկեղեցու խորանի առջև: Յոթանասուն տարին բոլորած սրբազան այրերը մեկը մյուսին օգնելով ու ապավինելով իջնել են եկեղեցու քարե աստիճաններով: Իսկ երբ Բարդողոմեոս Ա-ն ավարտել է իր ելույթը, Ֆրանցիսկոս պապը կռացել և համբուրել է նրա ձեռքը` իր պապական հարգանքը ցույց տալով հույն պատրիարքին: «Եվ դա այն դեպքում, երբ մի որոշ 500 տարի առաջ պատրիարքը պարտավոր էր համբուրել Հռոմի պապի ոտքը»,- նկատում է գործակալությունը:

Ֆրանցիսկոս պապը նախապես հայտնել էր, որ Երուսաղեմ կատարած այցի հիմնական նպատակը 1964 թվականին Երուսաղեմում Հովհաննես 6-րդ պապի և Կոստանդնուպոլսի պատրիարք Աթենագրոասի միջև տեղի ունեցած նշանավոր հանդիպման 50-ամյա տարեդարձը տոնելն էր: Դա առաջին հանդիպումն էր քրիստոնեական երկու ուղղությունների միջև 1054 թվականից ի վեր, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովեցին միմյանց` վերջնակետին հասցնելով երկու եկեղեցիների միջև եղած խզումը։ Բաժանման դավանաբանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է և' Հորից, և' Որդուց։

Նշվում է, որ եկեղեցում ներկայացված քրիստոնեության երեք խոշոր ճյուղերի` հայ առաքելական, հույն ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր սպասավորները ինքնուրույնություն են վայելում, բայց նրանցից և ոչ մեկին հաճո չէ այս մասնատվածությունը: «Մենք հասուն մարդիկ ենք և պետք է կարողանանք նստել և ավարտին հասցնել ամենը»,- ասել է ԵրուսաղեմիՏիրոջՍուրբգերեզմանի տաճարիհայ հոգևորական Սամվել Աղոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում