Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում հարգել Է Հոլոքոստի զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում հարգել Է Հոլոքոստի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 26-ին Երուսաղեմի Յադ Վաշեմ հուշահամալիրում հարգել Է Հոլոքոստի զոհերի հիշատակը: «Մեզ պատուհասել Է բոլոր չարիքներից մեծագույնը, որ երբեԷ կատարվել Է երկնքի տակ»,- ասել Է քահանայապետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յադ Վաշեմ համալիրի Հիշատակի սրահում կայացած աղոթքի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ հրեական պետության նախագահ Շիմոն Պերեսի ներկայությամբ Ֆրանցիսկոսն ասել Է, թե Աստված «գիտեր ազատության վտանգը. նա գիտեր, որ իր որդիները կարող են մոլորվել»: «Բայց նույնիսկ Հայրը չԷր կարող պատկերացնել նման խորությամբ անկումը»,- շարունակել Է նա:

Մինչ այդ Հռոմի պապը մահմեդականներին, քրիստոնյաներին եւ հրեականներին կոչ Է արել միասին աշխատել «հանուն արդարության եւ խաղաղության»: «Հարգենք միմյանց եւ սիրենք միմյանց ինչպես եղբայրներ եւ քույրեր»,- ասել Է քահանայապետը:

Ֆրանցիսկոսը նաեւ այցելել Է Լացի պատ, որտեղ նա գրություն Է թողել քարերի միջեւ: Լացի պատը հրեական գլխավոր սրբավայրն Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում