Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի Հիլան գյուղի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի ակտիվիստների տեղեկացմամբ, կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Հալեպից 5 կմ հեռավորության վրա գտնվող Հիլան գյուղի վրա, որը գտնվում է կենտրոնական բանտի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեռ շարունակվում են գյուղի շրջակայքում բախումները սիրիական բանակի և ընդդիմադիր ուժերի միջև: Մյուս կողմից ակտիվիստները նշել են, որ սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել Հալեպի գյուղերում: Ազազ, Մարաա և Մարաա ալ Արթիկ գյուղերում մայիսի 20-ին ավելի քան 40 մարդ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ավերվել են տասնյակ բնակելի շենքեր: Մարաայի որոշ բնակիչներ անհետ կորած են համարվում: Գյուղում մոտ 20 տուն հիմնովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ ռմբակոծության հետևանքով տուժել է Թել Ռաֆաաթ գյուղի հիվանդանոցը, մեկ բուժքույր զոհվել, մի քանիսը վիրավորվել են:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը կանխել է զինյալների մուտքը Հալեպի անվտանգ թաղամասեր: Աղբյուրի տեղեկացմամբ, բանակը հարձակումներ է իրականացնում զինյալների թաքստոցների և հավաքատեղիների ուղղությամբ Հանանու, Բայիդին, Ջանդուլ, Քասթիլիո, ալ Լիրմուն, ալ Մանսուրա, Թել Շուեյհինա, ալ Ուֆիհի, Բայանուն, Հանդարաթ և այլ շրջաններում: Արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

ՄայիսիսկզբիցմինչևայժմՀալեպումվիրավորվելենմոտ երեք տասնյակ հայեր:ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 130 հազարը:Զոհվածհայերիթիվըմոտենում է 100-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում