Տարածաշրջանային

Թուրքիայի կառավարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կառավարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերին ցավակցական ուղերձ հղելուց հետո կատարում է հերթական երեսպաշտական քայլը: Թուրքիայի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել հայ բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները հատուկ ժողովածուով հրատարակել և այն ճանաչելի դարձնել թուրքական հասարակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Haberler.com-ը տեղեկացնում է, որ այդպիսով առաջին անգամ թուրքական պետության կողմից կհրատարակվի հայերեն աշխատություն:

Սայաթ-Նովայի բանաստեղծությունները և երգերը կհրատարկվեն երկու լեզվով` հայերեն և թուրքերեն: Նախարարությունն արդեն պայմանավորվել է թարգմանիչների հետ, ովքեր աշուղի ստեղծագործությունները կթարգմանեն թուրքերեն: Նախատեսվում է գիրքը լույս ընծայել արդեն հունիսին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում