Սիրիայի նախագահի թեկնածուների թիվը հասել է 14-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահի ևս 5 թեկնածուն ապրիլի 29-ին դիմել է Սահմանադրական դատարան` գրանցվելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, նրանք են՝ Մահմուդ Հալաբունին, Խալիդ Քարիդին, Խալիդ ալ Կասաան, Տալիա Սալիհ Նասերը, Սամիհ Միխայիլ Մուսան:

Այսպիսով, այսօր՝ ապրիլի 29-ին որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար Սահմանադրական դատարան է դիմել, ընդհանուր առմամբ, 7 թեկնածու: Մինչև այդ Սահմանադրական դատարան էր դիմել ևս 7 թեկնածու, այդ թվում՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Մյուս 6 թեկնածուներն են՝ 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը Լաթաքիայից, 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան Կունեյտրայից, 1966թ. ծնված Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը Դամասկոսից, 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման Հոմսից, Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը և կառավարության նախկին անդամ Հասան ան Նուրին:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում