Ես ցեղասպանության վերապրածի թոռ եմ և երազանք ունեմ. «Երուսաղեմ փոստի» անդրադարձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ամենամեծ ժողովրդականություն վայելող անգլալեզու «Երուսաղեմ փոստ» օրաթերթն իր բլոգում հրապարակել է Հայոց ցեղասպանության վերապրածի թոռան հոդվածը` ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Յուրաքանչյուրն, ով երբեւէ հայի է հանդիպել, ծանոթ է Հայոց ցեղասպանության, մեր ծնողների և նրանց ծնողների պատմությանը, ովքեր սպանվել են Թուրքիայիում,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշում է հեղինակը` Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը: -Իմ պապի հայրը` Կարապետը, երկու անգամ է փրկվել կոտորածներից: Սկզբում Ադանայի 1909 թվականի ապրիլի կոտորածների ժամանակ ստիպված լքել է Ադանան` ապաստան գտնելով Կոստանդնուպոլսում, ապա 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին փախել Հունաստան, որտեղից էլ կնոջ` Էսթերի հետ 1931 թվականին գաղթել է ժամանակակից Հայաստան: Տատիկիս մայրը` Զարուհին, Խարբերդից է եղել: Նրա հայրը և եղբայրները մետաքսի գործարան ունեին, որը մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլև եվրոպական շուկայում: Հայոց ցեղասպանությունը վերջ տվեց նրանց խաղաղ աշխատանքին: Զարուհու աչքի առաջ թուրքերը սպանել են նրա հորը և հորեղբայրներին, վերցրել նրանց ունեցվածքը և տները: Զարուհու գեղեցկության պատճառով նրա տատը ցեխ է քսել աղջկա երեսին, որպեսզի թուրքերը չառևանգեն նրան: Մեծ զրկանքների միջով Զարուհին հասել է հայկական որբանոց, այտեղից տեղափոխվել Բեյրութ` ամուսնացել Կարինցի Վահանի հետ, իսկ 1947-ին եկել Հայաստան: Նրա ձեռքին դաջվածք կար` «հայ», որպեսզի ծեր տարիքում էլ չմոռանա իր արմատները, իսկ ես ծնվել եմ սրտիս արված դաջվածքով, սրտումս կրելով իմ նախնիների ցավը»:

Հեղինակը նշում է, որ ամոթալի կերպով միջազգային հանրությունը քաղաքական և տնտեսական շահերը վեր է դասում բարոյականությունից` այդպես էլ չդատապարտելով Թուրքիային Հայոց ցեղասպանության համար:

«Միջազգային հանրության «ավելի շատ խոսք, քան գործողություն» վերաբերմունքը հանգեցրեց նրան, որ շարունակվում են ցեղասպանությունները, հակասեմիթիզմը, հալածանքները Մերձավոր Արևելքի և աշխարհի մյուս քրիստոնյաների դեմ: Չնայած այս ամենին` հայերը և հրեաները կամք դրեսևորելով շարունակում են ապրել և ստեղծել, նրանք մեծ հավատ ունեն ապագայի հանդեպ: Եվ ինչպես հրեաները, հաղթահարելով բազմաթիվ տանջնաքներ, բարձրացան իրենց հավաքական կյանքի դժվարին սանդուղքով, մինչև որ հասան իրենց փափագած հայրենիքին, այնպես էլ հայերը, որ նույն պատմական ուղիով են անցել, պետք է ձգտեն նույնն անել: Սա այն է, ինչ աշխարհի բոլոր հայերը կրում են իրենց գեներում, և սա է իմ երազանքը»,- նշում է ցեղասպանության վերապրածի ժառանգը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր