Ապրիլին Դամասկոսի շրջանում ավելի քան 250 զինյալ հանձնվել է իշխանություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Զաբադանի և Քանաքեռ գյուղերում 56 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ապրիլի սկզբից մինչ այժմ 254 զինյալ է հանձնվել, մասնավորապես, Սաբինա, Զիյաբիա, Մդայա, Մուադամիա, Զաքիա, Դարխաբիա, Մուկլիբիա, Տայյիբա և Մաալուլա շրրջաններում: Իսկ մարտին Դամասկոսի գյուղերում 500 զինյալ է հանձնվել իշխանություններին:

Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ վերջին 48 ժամվա ընթացքում Հոմսի թաղամասերում 168 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել:

Սիրիական իշխանությունների տեղեկացմամբ` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է աշխարհի ավելի քան 80 երկրի զինյալ: Նրանց թիվը գերազանցում է 100 հազարը: Սիրիան բազմիցս կոչ է ուղղել միջազգային կազմակերպություններին` ճնշում գործադրել զինյալներին ֆինանսավորող և աջակցող երկրների վրա՝ դադարեցնելու համար երկրում տեղի ունեցող բռնությունները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում