Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում Է ունենալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում Է ունենալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ունկնդրություն Է տալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վատիկանի «Սիսմոգրաֆո» բլոգին, հանդիպումը նշանակված է ապրիլի 26-ին՝ Հռոմի երկու պապերի՝ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Հովհաննես 23-րդի սրբացման արարողության նախօրեին:

Իր ավանդական զատկական ուղերձում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ Է արել կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը: «Միասին աղոթում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը միջազգային հանրակցության աջակցությամբ հնարավոր ամեն ինչ անեն բռնություն թույլ չտալու եւ երկխոսություն հաստատելու համար՝ ի բարօրություն այդ երկրի ապագայի»,-ասել Է քահանայապետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում