Սիրիական բանակը հարձակումներ է իրականացնում Լաթաքիայի գյուղերում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հարձակվել է Լաթաքիայի հյուսիսային Սամրա, Նաբա ալ Մար, Մահմիե ալ Ֆարլակ և Նաբիին շրջանների զինյալների հավաքատեղիների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, տեղի ունեցած բախումների հետևանքով սպանված զինյալների թվում հորդանանցի, լիբանանցի, թուրք, քաթարցի, եգիպտացի զինյալներ են եղել:

Բացի այդ, բախումները շարունակվում են Չալմա լեռան շրջակայքում, ինչպես նաև Ջաբալ Զահիա, ալ Քաբիր, ալ Խադրա տարածքների շրջակայքում, 45 բարձունքի մոտակայքում: Թուրքական հրետանին փորձում է ծածկել զինյալների հարձակումները:

ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը հարձակումներ է իրականացնում նաև Լաթաքիայի հյուսիսային Ռաբիա, Բեյթ Շուրուկ, Սարայա գյուղերում զինյալների հավաքատեղիների վրա, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են հրթիռներ և զենքերով լի մեքենաներ:

Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրահարձակումըսկսվելէմարտի 21-ինԹուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում